«Վալենսիայի» հաղթարշավը շարունակվում է (տեսանյութ)

«Վալենսիայի» հաղթարշավը շարունակվում է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում առաջատարներից «Վալենսիան» արտագնա հանդիպում անցկացրեց «Էսպանյոլի» հետ և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ «Չղջիկների» կազմում մեկական գոլ խփեցին Ժոֆրեյ Կոնդոգբիան և Սանտի Մինան։

8-րդ անընդմեջ հաղթանակից հետո «Վալենսիան» ունի 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 4 միավորով, 3-4-րդ հորիզոնականները կիսող «Ռեալին» և «Ատլետիկոյին» գերազանցելով 6 միավորով։ «Էսպանյոլը» մնաց 13 միավորով՝ 14-րդ տեղում։

Հաջորդ տուրում «Վալենսիան» հյուրընկալելու է «Բարսելոնային», հանդիպումը կայանալու է նոյեմբերի 26-ին։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Էսպանյոլ» – «Վալենսիա»՝ 0։2
Գոլերը՝ Կոնդոգբիա 67՛, Մինա 83՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում