Դիմիտրովը` Ամփոփիչ մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)

Դիմիտրովը` Ամփոփիչ մրցաշարի չեմպիոն (տեսանյութ)

Լոնդոնում ավարտվել է թենիսի տարվա Ամփոփիչ մրցաշարը: Եզրափակչում Գրիգոր Դիմիտրովը պարտության է մատնել Դավիդ Գոֆենին: Գրանցվել է 7:5, 4:6, 6:3 հաշիվը:

Երկուսուկես ժամից ավելի տևած մրցավեճում բուլղարացին 4 բրեյք է կատարել, իսկ բելգիացին` 3:

Դիմիտրովը դարձավ վերջին 19 տարվա ընթացքում առաջին թենիսիստը, ով Ամփոփիչ մրցաշարի չեմպիոն է դարձել առաջին փորձից:

Հիշեցնենք, որ 26-ամյա թենիսիստն այս տարի նվաճել էր իր կարիերայի առաջին խոշոր մրցանակը` Ցինցինատիի «Մասթերսը»:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում