Իկարդիի դուբլի շնորհիվ «Ինտերը» շրջանցել է «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իկարդիի դուբլի շնորհիվ «Ինտերը» շրջանցել է «Յուվենտուսին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 13-րդ տուրի վերջին խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցել է «Ատալանտայի» հետ:

Հավասար պայքարում անցած առաջին խաղակեսից հետո «ներաձուրին» տիրել է նախաձեռնությանը և արագ երկու գոլ խփել: Դուբլի հեղինակ է դարձել Մաուրո Իկարդին, ով երկու դեպքում էլ աչքի է ընկել գլխի հարվածներով: 51-րդ րոպեին նրան փոխանցում է կատարել Անտոնիո Կանդրևան, իսկ 60-րդ րոպեին` Դանիլո Դ’Ամբրոզիոն: Գրանցվել է 2:0 հաշիվը:

Այդ հաղթանակից հետո «Ինտերը» շրջանցել է «Յուվենտուսին» և 33 միավորով բարձրացել է երկրորդ հորիզոնական: Առաջատար «Նապոլիին» Լուչիանո Սպալետիի թիմը զիջում է 2 միավորով: «Ատալանտան» 16 միավորով 11-րդ տեղում է:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում