«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը» ֆուտբոլիստների փոխանակում են ծրագրել

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը» ֆուտբոլիստների փոխանակում են ծրագրել

«Մանչեսթեր Յունայթեդի» ձախ պաշտպան Լյուկ Շոուն կարող է կարիերան շարունակել «Տոտենհեմում»: «The Independent»-ը հայտնում է, որ լոնդոնցիները մտադիր են ձմռանը ձեռք բերել 22-ամյա ֆուտբոլիստին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «կարմիր սատանաները» պատրաստ են 20 միլիոն ֆունտ սթերլինգի դիմաց բաց թողնել անգլիացուն: Շոուն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետոնիոյին ծանոթ է «Սաութհեմփթոնում» համատեղ աշխատանքով:

Միաժամանակ, մանչեսթերցիները ցանկանում են հրավիրել լոնդոնցիների ձախ պաշտպան Դենի Ռոուզին: Եթե այդ փոխանակումը կայանա, ապա ՄՅՈւ-ն ստիպված կլինի նաև որոշակի գումար վճարել, որովհետև Ռոուզի տրանսֆերն ավելի թանկ է գնահատվում:

Վերջին ամիսների ընթացքում Դենիի ու Պոչետինոյի հարաբերությունները վատացել են: Բացի այդ, 27-ամյա ֆուտբոլիստը մամուլում քննադատել էր ակումբի տրանսֆերային քաղաքականությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում