Ռամոս. Հանուն «Ռեալի» պատրաստ եմ հազար անգամ «արնաքամ լինել»

Ռամոս. Հանուն «Ռեալի» պատրաստ եմ հազար անգամ «արնաքամ լինել»

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ դերբիում (0:0) Լուկաս Էրնանդեսի հետ բախման արդյունքում կոտրել է քիթը: Միջադեպի վերաբերյալ իսպանացի պաշտպանը գրառում է կատարել սոցիալական ցանցերում:

«Պատրաստ եմ հազար անգամ «արնաքամ լինել» հանուն «Ռեալի» տարբերանշանի ու մարզաշապիկի: Շնորհակալ եմ աջակցության համար: Շուտով կվերադառնամ»,- իր թվիթերյան էջում գրել է իսպանացին:

Ավելի վաղ «սերուցքայինների» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պաշտպանը շարքից դուրս է մնացել անորոշ ժամանակով, սակայն վիրահատական միջամտություն չի պահանջվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում