Պուլիսը պաշտոնանկ է արվել

Պուլիսը պաշտոնանկ է արվել

«Վեսթ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Թոնի Պուլիսը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին տեղեկանում ենք անգլիական ակումբի պաշտոնական կայքից:

«Նման որոշումները երբեք թեթևամիտ չեն լինում և միշտ ակումբի շահերից են բխում: Մենք լուրջ գործով ենք զբաղվում: Ընթացիկ ու նախորդ մրցաշրջանի արդյունքները հիասթափեցնող էին: Ցանկանում ենք պաշտոնապես երախտագիտություն հայտնել Թոնիին մեր ակումբում կատարած աշխատանքի համար: Նրան հաջողություն ենք մաղթում»,- ասել է «Ալբիոնի» ղեկավար խորհրդի նախագահ Ջոն Ուիլյամսը:

59-ամյա մասնագետը «Վեսթ Բրոմվիչը» գլխավորել էր 2015 թվականի հունվարի 1-ին: ԱՊԼ-ի ընթացիկ առաջնության 12 խաղում «Ալբիոնը» վաստակել է 10 միավոր ու զբաղեցնում է 17-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում