Գվարդիոլա. Կսպանեմ իմ ֆուտբոլիստներին, եթե ինքահավան դառնան

Գվարդիոլա. Կսպանեմ իմ ֆուտբոլիստներին, եթե ինքահավան դառնան

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վստահ է, որ իր թիմը հաջող ելույթներից հետո չի կորցնի համեստությունը:

«Քանի դեռ մարզում եմ նրանց, չափազանց ինքնավստահություն չեն ցուցաբերի: Կսպանեմ իմ ֆուտբոլիստներին, եթե ինքնահավան դառնան: Իմ թիմերում նման բաներ չեն լինում: «Մանչեսթեր Սիթին» կարող է վատ խաղալ կամ պարտվել, դա կարող եմ հասկանալ, նման բաներ երբեմն պատահում են: Բայց միշտ պետք է տեսնեմ հաղթելու ցանկություն ու գնդակը վերահսկելու ձգտում»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հիշեցնենք, որ «քաղաքայինները» գլխավորում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ Չեմպիոնների լիգայում բոլորից շուտ են ապահովել իրենց տեղը փլեյ-օֆֆում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում