Թոփ-5 առաջնությունների պատմության նոր հակառեկորդ է գրանցվել

Թոփ-5 առաջնությունների պատմության նոր հակառեկորդ է գրանցվել

Ա Սերիայի 13-րդ տուրում «Բենևենտոն» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Սասուոլոյին»: Իտալիայի առաջնության մեկնարկում դա «վհուկների» 13-րդ անընդմեջ պարտությունն էր:

«Bleacher Report»-ը տեղեկացնում է, որ թոփ-5 լիգաների (Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) պատմության ընթացքում որևէ թիմ այսքան ահաջող մեկնարկ չէր գրանցել:

Նախկին հակառեկորդը, զարմանալիորեն, պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդին», որը 1930-31թթ. Անգլիայի առաջնությունում մեկնարկել է 12 անընդմեջ պարտությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում