Հռչակավոր նախկին թենիսիստուհին մահացել է
20/11/2017 17:45
Նմանատիպ
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հայտարարել է Յանա Նովոտնայի մահվան մասին: Չեխ նախկին թենիսիստուհին մահացել է քաղցկեղի դեմ երկարամյա պայքարից հետո: Նա 49 տարեկան էր:
Նովոտնան իր կարիերայի ընթացքում 100 տիտղոս է նվաճել (24 անհատական, 76 զուգախաղում): Յանան 12 անգամ դարձել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի զուգախաղերի չեմպիոն: 1998 թվականին հաղթել է նաև Ուիմբլդոնի անհատական մրցաշարում: 2005 թվականին Նովոտնան ընդգրկվել է թենիսի փառքի սրահում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում