ԱՊՕԵԼ – «Ռեալ». Ռամոսը չի մասնակցելու խաղին

ԱՊՕԵԼ – «Ռեալ». Ռամոսը չի մասնակցելու խաղին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը չի մասնակցելու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի ԱՊՕԵԼ-ի դեմ արտագնա հանդիպմանը:

«Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է հայտացուցակում չընդգրկել քթի կոտրվածք ստացած իսպանացուն: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ատլետիկոյի» դեմ մրցավեճում (0:0) ստացած վնասվածքի պատճառով 31-ամյա ֆուտբոլիստը խաղալու է պաշտպանիչ դիմակով:

Կիպրոսի ու Իսպանիայի չեմպիոնների միջև խաղը կկայանա վաղը` նոյեմբերի 21-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում