Ադեբայոր. Ռոսիցկին կարող էր վնասվածք ստանալ նույնիսկ խոսելիս

Ադեբայոր. Ռոսիցկին կարող էր վնասվածք ստանալ նույնիսկ խոսելիս

«Արսենալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը պատմել է լոնդոնյան թիմի ֆունկցիոնալ վիճակի մասին, երբ նա հանդես էր գալիս «զինագործների» կազմում:

«Ես թիմի ամենաուժեղ ֆուտբոլիստն էի՝ չնայած քաշս 73 կգ էր: Մեր գլխավոր մրցակիցը «Չելսին» էր, որի կիսապաշտպանության կենտրոնում խաղում էին ֆիզիկապես հզոր Էսիենն ու Բալակը: Իսկ մեր միջին գծում գործում էր Ռոսիցկին: Թոմաշը կարող էր վնասվածք ստանալ, եթե նույնիսկ նրան հարցնեիր «Ինչպե՞ս են գործերը»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Նշենք, որ տոգոցի հարձակվողը ներկայումս հանդես է գալիս թուրքական «Բաշեկշեհիր» ակումբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում