Նոլիտո․ Գվարդիոլան անսպասելիորեն կտրեց թևերս

Նոլիտո․ Գվարդիոլան անսպասելիորեն կտրեց թևերս

«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Նոլիտոն, ով այժմ հանդես է գալիս «Սևիլյայում», խոսել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ աշխատանքի մասին։

-«Մանչեսթեր Սիթիում» իմ խնդիրների մասին իրականում պետք է հարցնել Գվարդիոլային, ոչ թե ինձ։ Ես «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվեցի մեծ հույսերով։ Գվարդիոլան անձամբ հրավիրեց և համոզեց ինձ, իսկ հետո անսպասելիորեն կտրեց թևերս․․․ Ես արժանի էի ավելի շատ խաղաժամանակ ստանալու։ Սա իմ կարծիքն է, բայց ֆուտբոլում նման բաներ լինում են,- Նոլիտոյի խոսքը փոխանցում է «The Guardian»-ը։

Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում Նոլիտոն մասնակցել է 19 հանդիպման, խփել է 4 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում