Հայտնի է՝ ովքեր են անցկացնելու աշխարհի առաջնության վիճակահանությունը

Հայտնի է՝ ովքեր են անցկացնելու աշխարհի առաջնության վիճակահանությունը

ՖԻՖԱ-ն հրապարակել է այն մարդկանց անունները, ովքեր անցկացնելու են Աշխարհի 2018 թվականի առաջնության վիճակահանությունը:

Նախապես հայտնի էր միայն Նիկիտա Սիմոնյանի անունը: Նրան միացել են Դիեգո Մարադոնան, Կարլես Պույոլը, Ֆաբիո Կանավարոն, Դիեգո Ֆորլանը, Գորդոն Բենքսը, Լորան Բլանը և Կաֆուն: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, միջոցառումը վարելու են Գարի Լինեկերը և Մարիա Կոմանդնայան:

Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 1-ին, Մոսկվայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում