Ադուրիսը գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

Ադուրիսը գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Արից Ադուրիսի գոլը «Վիլյառեալի» դարպասը յուրահատուկ է եղել:

Բասկ ֆուտբոլիստը դարձել է Լա լիգայի պատմության ընթացքում գլխով խփած գոլերի քանակով ռեկորդակիր: Նրա հաշվին նմանատիպ 48 գնդակ է գրանցված,- հայտնում է sport.es-ը:

Երկար ժամանակ այդ ցուցանիշով առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ») էր, սակայն ընթացիկ առաջնությունում պորտուգալացու ցածր արդյունավետության պատճառով 36-ամյա հարձակվողը շրջանցել է նրան:

Պրիմերայի 12-րդ տուրում Ադուրիսի այդ գոլի շնորհիվ «Ատլետիկը» չի պարտվել «Վիլյառեալին» (1:1):

Հետևեք մեզ նաև Telegram-ում