Թուրան. Ցանկանում եմ հեռանալ «Բարսելոնայից»

Թուրան. Ցանկանում եմ հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը ցանկություն է հայտնել հեռանալու կատալոնական ակումբից: Թուրք ֆուտբոլիստը մտադիր է այնպիսի թիմ տեղափոխվել, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանա:

«Արդեն ցանկանում եմ հեռանալ «Բարսելոնայից»: Իհարկե, սա աշխարհի մեծագույն ակումբն է և այստեղ խաղալու իմ երազանքն անփոփոխ է մնում: Սակայն հասկանում եմ, որ եկել է հեռանալու որոշում կայացնելու ժամանակը»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «Fanatik»-ը:

Հիշեցնենք, որ Թուրանի ու «կապտանռնագույնների» միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը: Ընթացիկ մրցաշրջանում նա ոչ մի հանդիպման չի մասնակցել: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կիսապաշտպանը հունվարին վարձակալությամբ տեղափոխվելու է «Գալաթասարայ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում