«Հպարտանա՞մ». Կրաուչի արձագանքն իր անսովոր ռեկորդին

«Հպարտանա՞մ». Կրաուչի արձագանքն իր անսովոր ռեկորդին

«Սթոք Սիթիի» հարձակվող Պիտեր Կրաուչը կարծիք է հայտնել իր ռեկորդի մասին, որը գրանցվել է «Բրայթոնի» դեմ խաղում (2:2): Անգլիացին դարձել է Պրեմիեր լիգայի պատմության ընթացքում բոլորից շատ փոխարինման մտած ֆուտբոլիստը: Այդ ցուցանիշը հասել է 143-ի:

Խաղից հետո 36-ամյա ֆուտբոլիստը երկիմաստորեն կատակել է.

«Հպարտանա՞մ»,- իր թվիթերյան էջում հարցրել է անգլիացին:

Հիշեցնենք, որ մայիսին Կրաուչը դարձել էր ԱՊԼ-ում գլխով խփած գոլերի ռեկորդակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում