ՉԼ. G խմբի առաջատարների խաղում ոչ-ոքի է գրանցվել (տեսանյութ)

ՉԼ. G խմբի առաջատարների խաղում ոչ-ոքի է գրանցվել (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի շրջանակում կայացել է G խմբի առաջատար «Բեշիկթաշի» ու երկրորդ տեղում ընթացող «Պորտուի» միջև խաղը: Թուրքիայում անցկացված հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:

29-րդ րոպեին ստանդարտի հիանալի խաղարկումից հետո հյուրերին առաջ է մղել պաշտպան Ֆելիպե Մոնտեյրոն: 12 րոպե անց տանտերերի գործադրած ճնշումն ավարտվել է պատասխան գոլով: Ջենկ Թոսունի լավ փոխանցումից հետո անպաշտպան դարպասն է գրավել Տալիշկան:

Այսպիսով, «Բեշիկթաշը» վաստակել է 11 միավոր ու ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրը: «Պորտուն» 7 միավորով երկրորդ տեղում է: Պորտուգալացիներին հետապնդում են «Լեյպցիգը» (4 միավոր) ու «Մոնակոն» (2):

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում