F խումբ. «Նապոլիի» խոշոր ու «Մանչեսթեր Սիթիի» նվազագույն հաշվով հաղթանակները (տեսանյութ)
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի հինգերորդ տուրում F խմբում «Նապոլին» ընդունել է Դոնեցկի «Շախտյորին» ու կարևոր հաղթանակ տոնել, գրանցվել է 3:0 հաշիվը:
Բոլոր գոլերն արձանագրվել են երկրորդ խաղակեսում: 56-րդ րոպեին Լորենցո Ինսինյեն 20-25 մետրից կատարած հիասքանչ հարվածով գնդակն ուղարկել է Անդրեյ Պյատովի պաշտպանած դարպասի հեռավոր վերին անկյունը: Խաղավերջում` 81 ու 83 րոպեներին «աձուրին» հաշիվը դարձրել է խոշոր․ մեկական անգամ աչքի են ընկել Պյոտր Զելինսկին ու Դրիս Մերտենսը:
«Մանչեսթեր Սիթին» երկար ժամանակ չի կարողացել կոտրել հետնապահ «Ֆեյենորդի» դիմադրությունը: Միայն 88-րդ րոպեին են «քաղաքայինները» կարողացել հաղթական գոլը խփել․ Ռահիմ Սթերլինգը գեղեցիկ պատ է խաղակել Իլկայ Գյունդողանի հետ ու դարպասապահի վրայով գնդակն ուղարկել է դարպասը: Պեպ Գվարդիոլայի թիմը հաղթել է 1:0 հաշվով:
Հինգերորդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 15 միավոր ունի և խմբում ապահովեց առաջին տեղը: «Շախտյորը» վաստակել է 9 միավոր, «Նապոլին»` 6, իսկ «Ֆեյենորդը»` 0:
Հետևեք մեզ նաև Telegram-ում