«Մոնակոն» խոշոր հաշվով պարտվել է «Լեյպցիգին» ու դուրս մնացել Չեմպիոնների լիգայից (տեսանյութ)

«Մոնակոն» խոշոր հաշվով պարտվել է «Լեյպցիգին» ու դուրս մնացել Չեմպիոնների լիգայից (տեսանյութ)

Չենպիոնների լիգայի նախորդ խաղարկության կիսաեզրափակչի մասնակից «Մոնակոն» ընթացիկ մրցաշրջանում  խմբային փուլի 5-րդ տուրից հետո դուրս է մնացել պայքարից: Լեոնարդու Ժարդիմի թիմը նախավերջին տուրում սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվել է «ՌԲ Լեյպցիգին»: Բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում: Գերմանացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Տիմո Վերները:

G խմբում «Բեշիկթաշն» ավելի վաղ 1:1 հաշվով էր ավարտել «Պորտուի» հետ հանդիպումը և 11 միավորով ապահովել առաջին տեղը: «Պորտուն» ու «Լեյպցիգը» վաստակել են 7-ական միավոր, իսկ «Մոնակոն» ունի 2 միավոր:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, հինգերորդ տուր
G խումբ

Մոնակո – ՌԲ Լեյպցիգ` 1:4
Գոլեր՝ Ֆալկաո (43) – Ժեմերսոն (ինքնագոլ, 5), Վերներ (9) Վերներ (31, 11մ), Նաբի Կեյտա (45)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում