«Սևիլյան» հիանալի քամբեք կատարեց «Լիվերպուլի» հետ խաղում (տեսանյութ)

«Սևիլյան» հիանալի քամբեք կատարեց «Լիվերպուլի» հետ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի՝ «Սևիլյա» – «Լիվերպուլ» հանդիպումը դրամատիկ ընթացք ունեցավ։ 

«Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կայացած խաղի առաջին կես ժամում Յուրգեն Կլոպի սաները 3 գնդակ խփեցին․ դուբլ ձևակերպեց Ռոբերտո Ֆիրմինոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սադիո Մանեն։ Թվում էր՝ երկրորդ կեսում հյուրերին ոչինչ չի խանգարի 3 միավոր վաստակել, սակայն «Սևիլյային» հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը։ Խաղակեսի մեկնարկում Վիսամ Բեն-Յեդերը հաշիվը դարձրեց 1։3, իսկ 60-րդ րոպեին 11-մետրանոց տուգանային հարվածով դուբլ ձևակերպեց։ Հանդիպման վերջին գոլն արձանագրվեց ավելացված ժամանակի երրորդ րոպեին․ աչքի ընկավ Գիդո Պիսարոն։

Այս հանդիպումից հետո E խմբում «Լիվերպուլն» ունի 9 միավոր, «Սևիլյան»՝ 8, «Սպարտակը»՝ 6, իսկ «Մարիբորը»՝ 2։ Վերջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալելու է «Սպարտակին», իսկ «Սևիլյան» Սլովենիայում խաղալու է «Մարիբորի» հետ։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, հինգերորդ տուր
E խումբ

«Սևիլյա» – «Լիվերպուլ»՝ 3։3
Գոլերը՝ Բեն-Յեդեր 51՛, 60՛/11-մետրանոց, Պիսարո 90+3՛ – Ֆիրմինո 2՛, 30՛, Մանե 22՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում