0:3 հաշվի ժամանակ Բերիցոն իր սաներին ասել է, որ հիվանդ է քաղցկեղով

0:3 հաշվի ժամանակ Բերիցոն իր սաներին ասել է, որ հիվանդ է քաղցկեղով

«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Լիվերպուլի» դեմ խաղի ընդմիջման ժամանակ իր սաներին ասել է, որ հիվանդ է քաղցկեղով: Այդ մասին հայտնում է «Sevillainfo»-ն:

Մինչև այդ անդալուսցիները զիջել են 0:3 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում քամբեք են կատարել, և հանդիպումն ավարտել 3:3 հաշվով: Սպասվում է, որ այսօր «Սևիլյան» պաշտոնական հայտարարություն կկատարի արգենտինացի մասնագետի հիվանդության վերաբերյալ: 48-ամյա մարզիչը վիրահատության է ենթարկվելու:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում իսպանական թիմը վաստակել է 8 միավոր և վերջին տուրում «Մարիբորին» հաղթելու դեպքում կմտնի 1/8 եզրափակիչ: «Սևիլյան» փլեյ-օֆֆում կհայտնվի նաև, եթե «Սպարտակն» (6 միավոր) Անգլիայում չհաղթի «Լիվերպուլին» (9):

Հետևեք մեզ նաև Telegram-ում