Զիդան. Գիտեի, որ Ռոնալդուի ու Բենզեմայի անհաջող շարքն ավարտվելու է

Զիդան. Գիտեի, որ Ռոնալդուի ու Բենզեմայի անհաջող շարքն ավարտվելու է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ԱՊՕԵԼ-ի նկատմամբ տոնած հաղթանակը (6:0): Այդ մրցավեճում դուբլի հեղինակ են դարձել հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման:

«Շատ ուրախ եմ, որ «չոր» խաղ անցկացրեցինք, 6 գոլ խփեցինք ու լավ հանդես եկանք: Գոհ եմ` ինչպես խաղացին Ռոնալդուն ու Բենզեման: Գիտեի, որ նրանց անհաջող շարքն ավարտվելու է: Նույն կերպ շարունակելու համար նրանց հարկավոր է շատ աշխատել:

Պետք է հանգիստ լինենք: Այս մրցաշրջանում շատ են բարդ իրավիճակները: Գոհ եմ բոլոր խաղացողներից, նրանք ներգրավված են մարզումներին և պատրաստ են ցանկացած պահի խաղադաշտ դուրս գալ»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում as.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում