Դիբալա. Մեր սերնդի համար Մեսսին Մարադոնայի պես նշանակություն ունի

Դիբալա. Մեր սերնդի համար Մեսսին Մարադոնայի պես նշանակություն ունի

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել մրցակցի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Մեր սերնդի համար Մեսսին այնպիսի նշանակություն ունի, ինչպես Մարադոնան նախորդի: Ինձ համար մեծ պատիվ է Արգենտինայի հավաքականում խաղալ Լեոյի կողքին: Նա խարիզմատիկ առաջատար է»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «France Football»-ը:

«Յուվենտուս» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր: Մեկնարկը` Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում