Ինչո՞ւ է կրճատվել Մխիթարյանի խաղաժամանակը. Մոուրինյուի պատասխանը

Ինչո՞ւ է կրճատվել Մխիթարյանի խաղաժամանակը. Մոուրինյուի պատասխանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղաժամանակի կրճատման մասին հարցին:

«Մխիթարյանի դեպքում ամեն ինչ շատ պարզ է: Ցանկացած խաղային դիրքում, որում վնասվածք չունենք, մեծ մրցակցություն է: Այս պահին Հենրիխի դիրքում` կենտրոնում են խաղում Պոգբան, Ֆելայինին, Էրերան, Մատիչը և Մակտոմինեյը: Եզրերում Ռաշֆորդն ու Մարսիալը:

Արդեն պատկերացնում եմ, որ հաջորդ շաբաթ կրկին հարցնելու եք, թե ինչու Միկին չխաղաց, իսկ ես պատասխանելու եմ, որ այդ դիրքում մենք շատ տարբերակներ ունեինք: Նախկինում ինձ անընդհատ հարցնում էին, թե ինչու Ռաշֆորդն ու Մարսիալը միասին խաղադաշտ դուրս չեն գալիս: Այժմ նույնը Մխիթարյանի դեպքում է, իսկ պատասխանը շատ պարզ է՝ չեմ կարող 11-ից ավելի ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս բերել, քանի դեռ խաղի կանոնները չեն փոխվել»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում skysports.com-ը:

28-ամյա հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերցիների կազմում 16 խաղի է մասնակցել, որոնցում 2 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել: ԱՊԼ-ի 12-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում (4:1) Մխիթարյանը չի ընդգրկվել հայտացուցակում: Վերջին անգամ նա խաղադաշտում 90 րոպե է անցկացրել հոկտեմբերի 18-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում