Բոաթրայթը ներողություն է խնդրել ու վերադարձել Հայաստանի հավաքական. մանրամասներ

Բոաթրայթը ներողություն է խնդրել ու վերադարձել Հայաստանի հավաքական. մանրամասներ

Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը որոշում է կայացրել ազգային թիմի կազմ վերադաձնել Ռայան Բոաթրայթին: Խաղակողը երեկ անհարգալից պահվածքի համար հեռացվել էր ազգային ընտրանու կազմից, սակայն ներողություն խնդրել գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչից:

«Նոյեմբերի 21-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում, ես և ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը հայտարարեցինք, որ Ռայան Բոաթրայթը հեռացված է ազգային հավաքականից ոչ մարզական պահվածքի համար: Խաղացողը իրոք հեռացվել էր ազգային թիմից և նոյեմբերի 21-ի երեկոյան պետք է հեռանար նաև Հայաստանից: Նա հավաքականից հեռացվել էր ինձ վիրավորելու, ինչպես նաև մարզական ռեժիմը խախտելու համար:

Ես և Ֆեդերացիայի ղեկավարությունը որոշել էինք, որ նման իրավիճակում անհնար է նրա հավաքականում մնալը, այնուամենայնիվ, խաղացողը երեկ երկար զրույց ունեցավ ինձ հետ, խորապես զղջաց իր արարքի համար, ներողություն խնդրեց ողջ թիմից և խնդրեց իրեն ևս մեկ հնարավորություն տալ` հանդես գալու հավաքականում:

Մարզչական շտաբը և ֆեդերացիայի ղեկավարությունը որոշեցին ընդառաջել խաղացողին և նրան նորից ընդգրկել հավաքականի կազմ՝ պայմանով, որ այլևս նման բան չի կրկնվի բասկետբոլիստի կողմից: Ես բազմիցս ասել եմ իմ թիմին, որ կարգապահությունը և միմյանց հանդեպ հարգանքը շատ կարևոր է մեզ համար, մենք ներկայացնում ենք ազգային հավաքական, և պետք է զգույշ լինենք մեր գործողություններում: Հույս ունեմ, որ հետագայում նման միջադեպեր չեն կրկնվի Հայաստանի հավաքականում»,- Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Բավցևիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում