Մխիթարյանը` տարվա խորհրդանշական հավաքականի թեկնածուների թվում, ամբողջական ցանկ

Մխիթարյանը` տարվա խորհրդանշական հավաքականի թեկնածուների թվում, ամբողջական ցանկ

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում սկսվել է 2017 թվականի խորհրդանշական հավաքականի քվեարկությունը: Ըստ դիրքերի` տարվա լավագույն 11 ֆուտբոլիստների ցուցակում ընդգրկվելուն հավակնում է 50 խաղացող: Թեկնածուների թվում է նաև Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Խորհրդանշական հավաքականում հայտնվելուն հավակնում են.

Դարպասապահներ – Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս»), Կեյլոր Նավաս («Ռեալ»), Մանուել նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո»), Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»)։

Պաշտպաններ – Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»/«Միլան»), Անտոնիո Վալենսիա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կամիլ Գլիկ («Մոնակո»), Դիեգո Գոդին («Ատլետիկո»), Յոսուա Կիմիխ («Բավարիա»), Բենժամեն Մենդի («Մոնակո»/«Մանչեսթեր Սիթի»), Ժերար Պիկե («Բարսելոնա»), Դավինսոն Սանչես («Այաքս»/Տոտենհեմ), Ջորջիո Կյելինի, Ալեքս Սանդրո (երկուսն էլ «Յուվենտուս»), Դանիել Ալվես («Յուվենտուս», ՊՍԺ), Տոմա Մենյե («ՊՍԺ»), Դանիել Կարվախալ, Մարսելո, Սերխիո Ռամոս (երեքն էլ «Ռեալ»)։

Կիսապաշտպաններ – Էդեն Ազար («Չելսի»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Սաուլ Նիգես («Ատլետիկո»), Միրալեմ Պյանիչ («Յուվենտուս»), Ֆաբինյո («Մոնակո»), Կևին դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի»), Դելե Ալի, Կրիստիան Էրիկեսն (երկուսն էլ «Տոտենհեմ»), Հենրիխ Մխիթարյան, Պոլ Պոգբա (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդ»), Մարկո Ասենսիո, Իսկո, Կազեմիրո, Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ (բոլորն էլ «Ռեալ»)։

Հարձակվողներ – Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Անտուան Գրիզման («Ատլետիկո»), Պաուլո Դիբալա («Յուվենտուս»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Դրիս Մերտենս («Նապոլի»), Պյեր Էմերիկ Օբամեյանգ («Բորուսսիա» Դ.), Ռադամել Ֆալկաո («Մոնակո»), Կարիմ Բենզեմա, Կրիշտիանու Ռոնալդու (երկուսն էլ «Ռեալ»), Լիոնել Մեսսի, Լուիս Սուարես (երկուսն էլ «Բարսելոնա»), Էդինսոն Կավանի (ՊՍԺ), Կիլիան Մբապե («Մոնակո»/ՊՍԺ), Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ):

Ձեր վարկածով տարվա խորհրդանշական հավաքականը կարող եք ընտրել այստեղ: Այդ կազմերի հիման վրա ընտրվելու է տարվա թիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում