Երկու գոլ, հիվանդանոց, երեխայի ծնունդ. անգլիացի ֆուտբոլիստի զարմանալի օրը (լուսանկար)

Երկու գոլ, հիվանդանոց, երեխայի ծնունդ. անգլիացի ֆուտբոլիստի զարմանալի օրը (լուսանկար)

«Ուիգանի» կիսապաշտպան Ռայան Կոլկլաֆը դուբլի հեղինակ է դարձել Անգլիայի առաջին լիգայի «Դոնկաստերի» դեմ խաղում (3:0):

22-ամյա ֆուտբոլիստը երկրորդ գոլից հետո` 60-րդ րոպեին, անմիջապես փոխարինվել է, որպեսզի մեկնի հիվանդանոց, որտեղ նրա կինը ծննդաբերելիս է եղել,- գրում է Telegraph-ը:

Ֆուտբոլիստը մարզադաշտից դուրս է եկել փոխարինումից անմիջապես հետո, առանց խաղաշապիկը հանելու: Կոլկլաֆը հասցրել է իր երկրորդ որդու ծնունդին և նորածնի հետ լուսանկարվել է «Ուիգանի» մարզաշապիկով:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում