«Բարսելոնան» օգնություն է առաջարկել «Սևիլյային»

«Բարսելոնան» օգնություն է առաջարկել «Սևիլյային»

«Սևիլյայի» նախագահ Խոսե Կաստրոն հաստատել է, որ թիմի գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոն հիվանդ է քաղցկեղով ու վիրահատության է ենթարկվելու: Անդալուսյան ակումբի ղեկավարը հայտնել է նաև, որ արգենտիանցի մասնագետի բուժման հարցում օգնության առաջարկ է ստացել «Բարսելոնայից»:

««Բարսելոնայի» նախագահը զանգահարեց ինձ և առաջարկեց օգտվել այդ ակումբի բժիշկների փորձից: Կարծում եմ` արդար կլինի այդ մասին հայտնել մարդկանց»,- Կաստրոյի խոսքն է մեջբերում mundodeportivo.com-ը:

Հիշեցնենք, որ նախկինում «բլաուգրանայի» բժիշկները երկու անգամ առնչվել են նման դեպքի: Քաղցկեղով հիվանդ են եղել պաշտպան Էրիկ Աբիդալը և գլխավոր մարզիչ Տիտո Վիլյանովան: Վերջինս մահացել է 2014 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում