«Յուվենտուս» – «Բարսելոնա» հանդիպման մեկնարկային կազմերը

«Յուվենտուս» – «Բարսելոնա» հանդիպման մեկնարկային կազմերը

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսն» ընդունելու է «Բարսելոնային»: Երկու ակումբների պաշտոնական թվիթերյան էջերը հրապարակել են մեկնարկային կազմերը: «Բլաուգրանայի» առաջատար Լիոնել Մեսսին մնացել է պահեստայինների թվում:

«Յուվենտուս» – Բուֆֆոն, Բարձալի, Ռուգանի, Բենատիա, Սանդրո, Խեդիրա, Պյանիչ, Կուադրադո, Կոստա, Դիբալա, Իգուային։

«Բարսելոնա» – Տեր Շտեգեն, Սեմեդու, Պիկե, Ումտիտի, Դին, Բուսկետս, Պաուլինյո, Ռակիտիչ, Ինյեստա, Դեուլոֆեու, Սուարես։

5-րդ տուրից հետո կատալոնացիները 10 միավորով «D» խմբում առաջին տեղում են, իսկ թուրինցիները 7 միավորով` երկրորդ: «Կամպ Նոու» մարզադաշտում «կապտանռնագույնները» խոշոր` 3:0 հաշվով հաղթանակ են տոնել:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում