«Չելսին» կրկին ջախջախել է «Ղարաբաղին» ու մտել փլեյ-օֆֆ (տեսանյութ)

«Չելսին» կրկին ջախջախել է «Ղարաբաղին» ու մտել փլեյ-օֆֆ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի C խմբի հինգերորդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթել է ադրբեջանական «Ղարաբաղին»:

Լոնդոնցիները հաղթողի հարցը գործնականում լուծել են արդեն առաջին խաղակեսում: 19-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում Վիլիանի նկատմամբ վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել Ռաշիդ Սադիգովը․ 11-մետրանոց հարվածը հստակ իրացրել է Էդեն Ազարը: 36-րդ րոպեին լոնդոնցիների հիասքանչ կոմբինացիայից հետո Ազարը կրկնկով փոխանցումով հարվածային դիրք է դուրս բերել Վիլիանին, ով կրկնապատկել է հաշիվը:

Երկրորդ խաղակեսում (71) «թոշակառուները» կրկին 11-մետրանոց են վաստակել: Նշակետին մոտեցել է Սեսկ Ֆաբրեգասը և գրավել է դարպասը: 85-րդ րոպեին Վիլիանը միջին տարածությունից կատարած հարվածով հաշիվը դարձրել է ջախջախիչ:

Անգլիայում լոնդոնցիներն առավելության էին հասել 6:0 հաշվով:

Այդ հաղթանակի շնորհիվ Անտոնիո Կոնտեի թիմը վաստակել է 10 միավոր ու նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: «Ղարաբաղը» 2 միավորով վերջին տեղում է: Այդ խմբում այսօր «Ատլետիկոն» (3 միավոր) կընդունի «Ռոմային»:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում