«Բազել» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մոուրինյուն կրկին անտեսել է Մխիթարյանին

«Բազել» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մոուրինյուն կրկին անտեսել է Մխիթարյանին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելու է «Բազելին»: Անգլիացիները հրապարակել են իրենց մեկնարկային կազմը, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չկա նույնիսկ պահեստայինների թվում: Ընդ որում 28-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերցիների հետ մեկնել էր Շվեյցարիա, սակայն խաղին կհետևի տրիբունայից:

«Կարմիր սատանաները» հանդես են գալու հետևյալ կազմով.

Ռոմերո, Դարմիան, Սմոլինգ, Ռոխո, Բլինդ, Էրերա, Ֆելայինի, Պոգբա, Լինգարդ, Մարսիալ, Լուկակու:

Հիշեցնենք, որ Հենրիխը հայտացուցակում չի ընդգրկվել նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Նյուքասլի» դեմ մրցավեճում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում