Չեմպիոնների լիգա. ԲԿՄԱ-ն փլեյ-օֆֆում հայտնվելու լուրջ քայլ կատարեց (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. ԲԿՄԱ-ն փլեյ-օֆֆում հայտնվելու լուրջ քայլ կատարեց (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի A խմբում ԲԿՄԱ-ն Մոսկվայում ընդունել է հետնապահ «Բենֆիկային» ու կարևոր հաղթանակ տոնել: «Բանակայիններն» առավելության են հասել 2:0 հաշվով:

Տանտերերի առաջին գոլը 13-րդ րոպեին խփել է Գեորգի Շչենիկովը: Նա եղել է խաղից դուրս վիճակում, սակայն մրցավարներն այն չեն նկատել: 56-րդ րոպեին պորտուգալացիների պաշտպան Ժարդելը պատահաբար գրավել է սեփական դարպասը:

Հատկանշական է, որ ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևն ընդհատել է Չեմպիոնների լիգայում հիմնական փուլում 43 անընդմեջ խաղերում բաց թողած գոլերի շարքը: Վերջին անգամ նա սեփական դարպասն անառիկ էր պահել 2006 թվականին, «Արսենալի» դեմ արտագնա մրցավեճում (0:0):

Այսօրվա հաղթանակի շնորհիվ ԲԿՄԱ-ն վաստակել է 9 միավոր և բարձրացել երկրորդ հորիզոնական: «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 12, «Բազելը»` 6, իսկ «Բենֆիկան»` 0 միավոր: Շվեյցարացիներն ու անգլիացները միմյանց միջև 5-րդ տուրի խաղը կանցկացնեն քիչ հետո:

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում