«Յուվենտուսն ու «Բարսելոնան» ոչ-ոքի խաղացին, «Սպորտինգը» հաղթեց «Օլիմպիակոսին» (տեսանյութ)

«Յուվենտուսն ու «Բարսելոնան» ոչ-ոքի խաղացին, «Սպորտինգը» հաղթեց «Օլիմպիակոսին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի D խմբում ֆավորիտներ` «Յուվենտուսի» ու «Բարսելոնայի» միջև Թուրինում կայացած խաղն ավարտվել է 0:0 հաշվով:

Հանդիպման ընթացքում թիմերը մեկական անգամ մոտ են եղել գոլին, սակայն «Ծեր սինյորային» փրկել է դարպասաձողը, իսկ «բլաուգրանային»` դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը:

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ընդգրկված չի եղել մեկնարկային կազմում, սակայն փոխարինման է մտել 56-րդ րոպեին: 

Տեսանյութ

Զուգահեռաբար ընթացող խաղում «Սպորտինգը» 3:1 հաշվով պարտության է մատնել «Օլիմպիակոսին»: Լիսաբոնցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Բաս Դոստը (40 ու 66 րոպեներ), մեկ անգամ էլ աչքի ընկել Բրունո Սեզարը (43): Հույներից հեղինակության գոլ է խփել Վադիս Օջիջա Օֆուն (86):

Տեսանյութ

Спортинг – Олимпиакос от ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.

Այսպիսով, «Բարսելոնան» վաստակեց 11 միավոր և ապահովեց առաջին տեղը: Փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգրին հավակնում են «Յուվենտուսը» (8) և «Սպորտինգը» (7): «Օլիմպիակոսը» (1) կմնա չորրորդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում