Գրիզմանի սուպերգոլը. «Ատլետիկոն» հաղթել է «Ռոմային» (տեսանյութ)

Գրիզմանի սուպերգոլը. «Ատլետիկոն» հաղթել է «Ռոմային» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ատլետիկոն» դեռ շարունակելու է պայքարը փլեյ-օֆֆի ուղեգրի համար: Մադրիդցիներն այսօր ընդունել են «Ռոմային» ու 2:0 հաշվով հաղթանակ տոնել: Հաշիվը մկրատ տեսակի արտակարգ հարվածով բացել է Անտուան Գրիզմանը, իսկ խաղավերջում այն կրկնապատկել է Կևին Գամեյրոն:

Այդ հաղթանակի շնորհիվ իսպանական թիմը վաստակել է 6 միավոր և հույսեր է պահպանում հաջորդ փուլ դուրս գալու համար: Դրա համար նրանց հարկավոր է Լոնդոնում հաղթել «Չելսիին» և հուսալ, որ «Ղարաբաղն» Իտալիայում չի պարտվի «Ռոմային»:

Հիշեցնենք, որ այսօր «Չելսին» 4:0 հաշվով ջախջախել էր ադրբեջանական թիմին:

Չեմպիոնների լիգա, հինգերորդ տուր
C խումբ

«Ատլետիկո» – «Ռոմա»` 2:0
Գոլերը՝ Գրիման (69), Գամեյրո (85)
Հեռացում՝ Բրունո Պերես (83)

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում