Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է «Բազելին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է «Բազելին» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի «A» խմբում կարող է խոշոր սենսացիա գրանցվել: «Մանչեսթեր Յունայթեդը» ռիսկի է դիմում մեկնարկային 4 խաղում 12 միավոր վաստակելուց հետո չհայտնվել փլեյ-օֆֆում:

Ժոզե Մոուրինյուի թիմն այսօր հյուրընկալվել է «Բազելին» ու 0:1 հաշվով պարտություն կրել: Բազմաթիվ գոլային պահերով անցած խաղում դարպասի միակ գրավումն արձանագրվել է 89-րդ րոպեին․ շվեյցարացիների արագ հակագրոհը եզրափակել է Մայքլ Լանգը:

«Կարմիր սատանաների» կազմում խաղին հայտավորված չի եղել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Տեսանյութ

Անգլիացիների այդ պարտությունից և ԲԿՄԱ-ի` «Բենֆիկայի» նկատմամբ հաղթանակից հետո մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի.

1. «Մանչեսթեր Յունայթեդ» – 12 միավոր

2. «Բազել» – 9

3. ԲԿՄԱ – 9

4. «Բենֆիկա» – 0

Վերջին տուրում ՄՅՈւ-ն ընդունել է ԲԿՄԱ-ին, իսկ «Բենֆիկան»` «Բազելին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում