Հաղթանակները չեն օգնել. ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանը չի առաջադիմել

Հաղթանակները չեն օգնել. ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանը չի առաջադիմել

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակի թարմացված վարկանիշը: Հայաստանի հավաքականը, որը նոյեմբերին ընկերական խաղերում հաղթանակներ է տոնել Բելառուսի (4:1) ու Կիպրոսի (3:2) ընտրանիների նկատմամբ, մնացել է 90-րդ տեղում: Փոխարենը, այդ երկու թիմերը նահանջել են:

Լավագույն տասնյակում առաջադիմել է միայն Իսպանիան, իսկ Շվեյցարիան 11-րդ տեղից բարձրացել է 8-րդ հորզիոնական: Նախկինի պես առաջին տեղում է Գերմանիան, որiն հաջորդում է Բրազիլիան:

ՖԻՖԱ-ի վարկանիշ. թոփ-10

1 (1). Գերմանիա – 1 631 միավոր

2 (2). Բրազիլիա – 1 483

3 (3). Պորտուգալիա – 1 358

4 (4). Արգենտինա – 1 348

5 (5). Բելգիա – 1 325

6 (8). Իսպանիա – 1 231

7 (6). Լեհաստան – 1 209

8 (11). Շվեյցարիա – 1 190

9 (7). Ֆրանսիա – 1 183

10 (9).Չիլի — 1 162

90 (90). ՀԱՅԱՍՏԱՆ – 383

Լուսանկարը` ՀՖՖ-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում