Բյելսան ժամանակավորապես հեռացվել է իր պաշտոնից

Բյելսան ժամանակավորապես հեռացվել է իր պաշտոնից

«Լիլը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան ժամանակավորապես հեռացվել է իր պաշտոնից: Ֆրանսիական ակումբն այլ մանրամասներ չի ներկայացրել:

Ավելի ուշ արգենտինացի լրագրող Ֆաբիան Տաբոադան իր թվիթերյան էջի միջոցով տեղեկացրել է, որ Բյելսան շտապ հեռացել էր Ֆրանսիայից, որպեսզի այցելի Չիլիի հավաքականում իր նախկին օգնական Լուիս Մարիա Բոնինիին: Վերջինս ստամոքսի քաղցկեղի պատճառով առողջական ծանր վիճակում է:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ «Լիլը» դեմ չէ վատ արդյունքների համար պաշտոնանք անել արգենտինացի մասնագետին, սակայն վերջինս 14 միլիոն եվրոյի փոխատուցում է պահանջում:

Լիգա 1-ում Բյելսայի թիմը զբաղեցնում է 19-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում