Մոուրինյու. Պարտվեցինք մի խաղում, որի առաջին կեսում պետք է հաշիվը 5:0 լիներ

Մոուրինյու. Պարտվեցինք մի խաղում, որի առաջին կեսում պետք է հաշիվը 5:0 լիներ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բազելի» դեմ արտագնա պարտությունը (0:1):

«Պարտվեցինք մի խաղում, որի առաջին կեսում պետք է հաշիվը 5:0 լիներ` մեր օգտին: Ոչ մի գոլ չխփեցինք՝ չնայած գերիշխում էինք խաղադաշտում: Երկրորդ կեսում ամեն ինչ նորմալ էր թվում և տպավորություն կար, որ հանդիպումը կավարտվի 0:0 հաշվով, սակայն մրցակիցն «ուշ գոլ» խփեց:

Արդար չէ բաց թողած գոլում մեղադրել միայն Բլինդին, նա լավ խաղ անցկացրեց: Հարկավոր է մեղադրել բոլոր պաշտպաններին ու մյուս դիրքի ֆուտբոլիստներին, որոնք չօգտագործեցին գոլային բազմաթիվ պահերը: 

Վերջին տուրի մրցավեճում մեզ ոչ-ոքին և նույնիսկ պարտությունը կարող է ձեռնտու լինել, բայց, բնականաբար, խաղալու ենք հաղթանակի համար»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում BT Sport-ը:

6-րդ տուրում ԲԿՄԱ-ին պարտվելու և «Բազելի»` «Բենֆիկայի» նկատմամբ հաղթանակի դեպքում բոլոր երեք թիմերը կունենան 12-ական միավոր: Եթե «կարմիր սատանաները» սեփական հարկի տակ ջախջախիչ հաշվով չպարտվեն «բանակայիններին», լրացուցիչ ցուցանիշներով կանցնեն հաջորդ փուլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում