Վալվերդե. Մեսսին վնասվածք չուներ

Վալվերդե. Մեսսին վնասվածք չուներ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կարծիք է հայտնել «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպման (0:0) մասին, ինչպես նաև բացատրել է, թե հարձակվող Լիոնել Մեսսին ինչու մեկնարկային կազմում չի եղել:

«Մեսսին վնասվածք չուներ: Մենք որոշեցինք, որ գոնե մեկ անգամ կարող ենք նրան հանգստանալու հնարավորություն տալ: Նա պետք է փոխարինման մտներ ընդմիջումից հետո և ակտիվացներ թիմի խաղը:

Մեր տակտիկան այնպես էինք կառուցել, որ Տեր Շտեգենը հնարավորինս քիչ աշխատանք ունենա: Այս խաղում նա ստիպված չէր հաճախ փրկել թիմին, բայց Դիբալայի հարվածի ժամանակ Մարկի սեյվը որոշիչ էր»,- 53-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում uefa.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում