Չեֆերին. ՈւԵՖԱ-ն անհանգստացած է «Միլանի» պատճառով

Չեֆերին. ՈւԵՖԱ-ն անհանգստացած է «Միլանի» պատճառով

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մտավախություն է հայտնել, որ ամռանը կատարած տրանսֆերային մեծ ծախսերի պատճառով «Միլանը» կարող է խախտել ֆինանսական «արդար խաղի» կանոնները:

«Ներկայումս աշխատում ենք «Միլանի» գործի շուրջ, դեռ կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել: Անհանգստացած ենք իտալական թիմի ֆինանսական վիճակի պատճառով, տեսնենք՝ վերջում ինչ կլինի: Դեկտեմբերի կեսերին ֆինանսների վերահսկման մեր բաժինը համապատասխան հայտարարություն կանի: Ամեն ինչ հնարավոր է»,- սլովենացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «ռոսոներին» կարող է ֆինանսական ֆեյր-փլեյի օրենքները խախտելու համար գումարային լուրջ պատժի ենթարկվել կամ որակազրկվել եվրագավաթների մասնակցությունից: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում