Նավասը շարք է վերադարձել

Նավասը շարք է վերադարձել

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը վերականգնվել է մկանային վնասվածքից:

«Սերուցքայինների» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ կոստառիկացի ֆուտբոլիստը միացել է ընդհանուր խմբին: 30-ամյա խաղացողը վերջին անգամ խաղադաշտ էր դուրս եկել հոկտեմբերի 17-ին` «Տոտենհեմի» դեմ տնային խաղում (1:1):

Նավասի բացակայության ժամանակ «Ռեալի» դարպասը պաշտպանել է Կիկո Կասիլյան: Այդ ընթացքում նա 7 խաղի է մասնակցել ու 5 գոլ բաց թողել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում