Ընտրական փուլ. Հայաստանը Տիրանայում հաղթեց Ալբանիային

Ընտրական փուլ. Հայաստանը Տիրանայում հաղթեց Ալբանիային

Բասկետբոլի Եվրոպայի  2021 թվականի առաջնության առաջին ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մեկնարկեց արտագնա հաղթանակով: Նիկշա Բավցևիչի թիմը Տիրանայում 80:63 հաշվով պարտության մատնեց Ալբանիայի ընտրանուն:

Երկու քառորդներից հետո հայերը հաշվի մեջ առաջ էին 41:38 հաշվով: Մեծ ընդմիջումից հետո նրանց առավելությունն ավելի մեծացավ: Հիասքանչ հանդիպում անցկացրեց Ռայան Բոաթրայթը, ով վաստակեց 21 միավոր ու կատարեց 14 արդյունավետ փոխանցում: Օղակի տակ փայլեց կենտրոնական Լուկաս Ֆիշերը․ նա տիրեց 16 անդրադարձի:

Հավելենք, որ նոյեմբերի 26-ին Հայաստանի ընտրանին երկրորդ խաղը կանկացնի` Երևանի «Միկա» մարզադահլիճում ընդունելով Դանիայի ընտրանուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում