Արոնյանը չի օգտվել առավելությունից (կատարված քայլեր)

Արոնյանը չի օգտվել առավելությունից (կատարված քայլեր)

Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիում առաջատար Լևոն Արոնյանը սևերով մրցել է Ռիխարդ Ռապապորտի հետ:

7-րդ տուրի ամենաերկար պարտիայում հայ գրոսմայստերը մոտ է եղել հաղթանակին, սակայն չի կարողացել հաղթանակ տոնել: Գրանցվել է ոչ-ոքի:

35-ամյա շախմատիստը երկար ժամանակ առավելություն է ունեցել, որն ամրապնդվել է 65-րդ քայլից հետո: Հունգարացու զինվոր f 5 քայլից հետո Լևոնի հաղթանակը մոտալուտ է թվացել, սակայն վերջնախաղում նա չի կարողացել լավագույն որոշումները կայացնել: 

Կատարված քայլեր

Այդ ոչ-ոքիից հետո Արոնյանը վաստակեց 4,5 միավոր ու շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան հետապնդող 7 շախմատիստներ ունեն 4-ական միավոր:

Մրցաշարի ավարտին մնաց 2 տուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում