ԵԼ․ «Արսենալը» պարտվեց «Քյոլնին», ԲԱՏԷ-ն և «Ցրվենա Զվեզդան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

ԵԼ․ «Արսենալը» պարտվեց «Քյոլնին», ԲԱՏԷ-ն և «Ցրվենա Զվեզդան» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ առավելության հասավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 62-րդ րոպեին խփեց Սերու Գիրասին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանային հարվածը։

H խմբում զուգահեռաբար ընթանում էր ԲԱՏԷ-«Ցրվենա Զվեզդա», որում գոլեր չարձանագրվեցին։

Այս հանդիպումներից հետո «Արսենալը» շարունակում է 10 միավորով գլխավորել H խմբի մրցաշարային աղյուսակը, «Ցրվենա Զվեզդան» և «Քյոլն» ունեն 6-ական միավոր, իսկ ԲԱՏԷ-ն՝ 5։

«Քյոլն» – «Արսենալ» հանդիպման տեսաամփոփումը ներկայացված է այս հղմամբ, իսկ ԲԱՏԷ – «Ցրվենա Զվեզդա»՝ այս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում