ԵԼ․ «Միլանը» ջախջախիչ հաղթանակ տոնեց և դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

ԵԼ․ «Միլանը» ջախջախիչ հաղթանակ տոնեց և դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 5։1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Աուստրիայի» նկատմամբ։ 21-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Քրիստոֆ Մանշայը, սակայն 6 րոպե անց Ռիկարդո Ռոդրիգեսը վերականգնեց հավասարությունը, ապա դուբլեր ձևակերպեցին Անդրե Սիլվան և Պատրիկ Կուտրոնեն։

D խմբում զուգահեռաբար ընթանում էր ԱԷԿ – «Ռիեկա» հանդիպումը, որում թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով երկուական գնդակ։

Այս տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

  1. «Միլան» – 11 միավոր
  2. ԱԷԿ – 7
  3. «Ռիեկա» – 4
  4. «Աուստրիա» – 4

Այսպիսով, իտալական թիմն ապահովել է իր տեղը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։

Եվրոպա լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
D խումբ

«Միլան» – «Աուստրիա»՝ 5։1
Գոլերը՝ Ռոդրիգես 27՛, Անդրե Սիլվա 36՛, 70՛, Կուտրոնե 42՛, 90+3′ – Մոնշայն 21՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

ԱԷԿ – «Ռիեկա»՝ 2։2
Գոլերը՝ Սերխիո Արաուխո 45՛, Լազարոս Խրիստոդուլոպուլոս – Ալեքսանդր Գորգոն 8՛, 26՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում