Կուրտուան ցանկանում է Դե Խեայի չափ աշխատավարձ ստանալ

Կուրտուան ցանկանում է Դե Խեայի չափ աշխատավարձ ստանալ

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատրաստ է լոնդոնյան ակումբում մնալ միայն աշխատավարձի կրկնապատկման դեպքում: Այդ մասին հայտնում է hln.be-ն:

Նեկայումս բելգիացին շաբաթական 110 հազար եվրո է վաստակում, իսկ նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը: 25-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ շաբաթական 230 հազար եվրո: Հենց այդքան է ստանում ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը` Դավիդ Դե Խեան («Մանչեսթեր Յունայթեդ»):

Կուրտուայի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակից մտադիր են օգտվել ու տրանսֆերային առաջարկ կատարել ՊՍԺ-ն, «Յուվենտուսը», «Ռեալը» և «Ատլետիկոն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում