Ալբերտ Թադևոսյան. Կարծում եմ` երկրպագուները կօգնեն Հայաստանի հավաքականին

Ալբերտ Թադևոսյան. Կարծում եմ` երկրպագուները կօգնեն Հայաստանի հավաքականին

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը, ով Ալբանիա – Հայաստան հանդիպման ընթացքում վաստակեց 23 միավոր և հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն էր, կիսվել է իր տպավորություններով:

«Շատ հետաքրքրիր խաղ ստացվեց, որի մեծ մասը մենք առջևում էինք: Մի պահ եղավ, երբ մրցակիցը կարողացավ հաշվի մեջ հավասարվել և նույնիսկ առաջ անցնել, բայց ընդմիջմանը նոր հանձնարարություններ ստացանք մարզչից և կարողացանք ամեն ինչ այնպես անել, ինչպես ծրագրել էինք:

Ես շատ ուրախ եմ, որ կարողացա թիմին օգտակար լինել և հույս ունեմ, որ հետագա խաղերում ևս կհաղթենք: Շատ լավ էինք պատրաստվել այս խաղին՝ չնայած ընդամենը 2-3 օր էինք լիարժեք մարզում անցկացրել։ Հավաքականների դեպքում դա նորմալ է, քանի որ շատ քիչ ժամանակ ունեն խաղացողները հավաքվելու համար:

Ընդամենը 2 օր անց ընդունելու ենք Դանիայի ազգային հավաքականին և պետք է կարողանանք հաղթանակ տոնել նաև այդ խաղում: Կարծում եմ` Երևանում կայանալիք մրցավեճում, մեզ կօգնեն նաև երկրպագուները, ովքեր կաջակցեն մարզադահլիճում»,- Թադևոսյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում