Մեսսին ստացավ «Ոսկե խաղակոշիկը» (լուսանկարներ)

Մեսսին ստացավ «Ոսկե խաղակոշիկը» (լուսանկարներ)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է 2016-2017թթ. մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը:

30-ամյա ֆուտբոլիստն այդ մրցանակին արժանացել է նախորդ մրցաշրջանում ազգային առաջնություններում ամենաարդյունավետ խաղը ցուցադրելու համար․ արգենտինացին Պրիմերայում 37 գոլ է խփել:

Իսպանիայի առաջնությունում խփած գոլերն այս մրցանակի համար պայքարում 2 գործակից ունեն, ուստի բլաուգրանայի առաջատարը վաստակել է 74 միավոր: Հատկանշական է, որ Ֆրանսիայի առաջնության խաղամակարդակը գնահատված է 1,5 գործակցով, ուստի Էդինսոն Կավանին 35 գոլ խփելով վաստակել է 52,5 միավոր:

Լավագույնների ցանկը.

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 37 գոլ (74 միավոր)

2. Բաս Դոստ («Սպորտինգ») – 34 գոլ (68) միավոր

3. Պյեր Էմերիկ Օբամեյանգ («Բորուսսիա» Դ.) – 31 գոլ (62 միավոր)

4. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 30 գոլ (60 միավոր)

5-7. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 29 գոլ (58 միավոր)

5-7. Լուիս Սուարես («Բարսելոնա») – 29 գոլ (58 միավոր)

5-7. Էդին Ջեկո («Ռոմա») – 29 գոլ (58 միավոր)

8. Դրիս Մերտենս («Նապոլի») – 28 գոլ (56 միավոր)

9. Էդինսոն Կավանի (ՊՍԺ) – 35 գոլ (52,5 միավոր)

10-13. Ռոմելու Լուկակու («Էվերթոն») – 25 գոլ (50 միավոր)

10-13. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 25 գոլ (50 միավոր)

10-13. Անդրեա Բելոտի («Տորինո») – 25 գոլ (50 միավոր)

10-13. Անտոնի Մոդեստ («Քյոլն») – 25 գոլ (50 միավոր)

Ուշագրավ է, որ Մեսսիին մրցանակը հանձնել է 2015-16թթ․ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը։

Լուսանկարները կարող եք դիտել նաև այստեղ

Հետևեք մեզ նաև Telegram-ում