Ընտրվել է Եվրոպա լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

Ընտրվել է Եվրոպա լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

ՈւԵՖԱ-ն ամփոփել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:

Երկրպագուների միջև անցկացված քվեարկության արդյունքում ամենաշատ ձայները ստացել է Մոսկվոյի «Լոկոմոտիվի» հարձակվող Ջեֆերսոն Ֆարֆանը: Պերուացու օգտին քվեարկել են հարցվածների 41 տոկոսը: Ֆարֆանը «Կոպենհագենի» դեմ երեկ կայացած խաղում դուբլ է ձևակերպել, ինչի շնորհիվ ռուսական թիմը կարևոր հաղթանակ է տոնել (2:1):

Երկրորդ տեղը զբաղեցրել է «Միլանի» հարձակվող Անդրե Սիլվան (25 %): Պորտուգալացին երկու գնդակ է ուղարկել «Աուստրայի» դարպասը (5:1): Լավագույն եռյակը եզրափակել է չեխական «Սլավիայի» կիսապաշտպան Յոզեֆ Գուշբաուերը (14 %), ով նույնպես դուբլի հեղինակ է դարձել: Նա աչքի է ընկե Թել Ավիվ «Մաքքաբիի» դեմ մրցավեճում (2:0):

Հետևեք մեզ նաև Telegram-ում