Ռանյերի. Դոմենեկին կարելի է լսել, երբ խոսում է թատրոնից, ֆուտբոլի մասին` երբեք

Ռանյերի. Դոմենեկին կարելի է լսել, երբ խոսում է թատրոնից, ֆուտբոլի մասին` երբեք

«Նանտի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին պատասխանել է Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկին, ով քննադատության էր ենթարկել իտալացուն: Ֆրանսիացին նշել էր, որ Ռանյերին ՊՍԺ-ի հետ խաղում (1:4) դարպասի դիմաց երկու ավտոբուս է կայանելու:

«Լավագույն ավտոբուսը, որ երբևէ տեսել եմ, Դոմենեկն էր կայանել: Զավեշտալի է, որ այդքանից հետո նա հեգնում է մյուս մարզիչներին: Անհավանական է, որ նման մարդը գլխավորել է Ֆրանսիայի հավաքականը: Նրան կարելի է լսել, երբ խոսում է թատրոնից, ֆուտբոլի մասին` երբեք»,- 65-ամյա մասնագետի խոսքն է մեջբերում «L’Equipe»-ն:

Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Նանտը» զբաղեցնում է 5-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում